Փախստական ընտանիքների հողատարածքներում տներ կկառուցվեն
Փախստական ընտանիքների հողատարածքներում տներ կկառուցվեն

Փախստակաների ընտանիքներին պատկանող հողատարածքներում կկառուցվեն ժամանակակից ստանդարտի տներ:

Ըստ փախստականների գործակալության, այս փուլում հանձնաժողովը նախապես սահմանված չափանիշներով, բաց և թափանցիկ կերպով ընտրել է ևս 59 ընտանիք։

Նախագիծն իրականացվում է Գերմանիայի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ համագործակցության արդյունքում տրված դրամաշնորհի շրջանակներում և նախատեսում է ընդհանուր առմամբ ավելի քան 200 տուն կառուցել փախստական ընտանիքների համար։

Գերմանական Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծը, որի նպատակն է փախստականների տնտեսական, սոցիալական և կրթական ինտեգրումը, իրականացվում է Դանիայի փախստականների խորհրդի կողմից: