Օգոստոսի պատերազմի արդյունքում զոհվեց 412 քաղաքացի, վիրավորվեց 1747 հոգի, բռնի կերպով տեղահանվեց 130 հազար մարդ, որոնցից 30 հազարը մինչ օրս ապրում են որպես փախստական։ Վնասվեց 35 հազար տուն, հողին հավասարվեց 53 վրացական գյուղ, Ռուսաստանի կողմից բռնազավթվեց հավելյալ 5 հովիտ և 125 գյուղ։ 2008 թվականի Ռուսասատան-Վրաստանի պատերազմից անցել է ուղիղ 10 տարի։
Վրացական գյուղերի ուղղությամբ կրակոցները սկսվեց 2008 թվականի հուլիսին, իրավիճակը հատկապես սղվեց օգոստոսի 7-ին, ռմբակոծվեցին Նուլը, Ավնեվը, Փրիսին, Դվանին, որին հետևեց համապատասխան հակակրակը։ Օգոստոսի 8-ին առավոտյան Ռուսաստանի 58-րդ բանակի ջոկատը Ռոկի թունելից մտավ Ցխինվալիի տարածաշրջան։ Վրացական միավորումները, որոնց հաջողվեց գրավել Ցխինվալի մի մասը, Ռուսական ավիացիայի հարձակման արդյունքում հետ նահանջեցին։ Ռուսական ավիացիան ռմբակոծեց քաղաք Գորին, Փոթիի նավահանգիստը, Սենակի և Մարնեուլիի ռազմակայանները, Վազիանիի բազան, ավիացիոն գործարանը և Քվիշիանիի սարի վրա գտնվող ռադարը։ Դե Ֆակտո ռեժիմի կողմից հսկվող տարածքներից բացի ռուս զինվորականները գրավեցին նաև Կոդորի կիրճը, Փոթին, Զուգդիդը, Սենակը, Ախալգորին, Գորիի շրջանի մի քանի գյուղ, Սաչխերի շրջանի գյուղ Պերեվին։
Ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվեց 5 օր, իսկ ակտիվ մարտական գործողությունները հաջողվեց դադարեցնել միայն միջազգային համաընկերության ակտիվացման արդյունքում։
Պատերազմի ավարտից անմիջապես հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և հարավային Օսեթիայի անկախությունը։ 2008 թվականին ձևակերպած հրադադարի պայմանագիրը պաշտոնական Մոսկվան մինչև այսօր չի իրականացնում։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում ներկայացված է օգոստոսի պատերազմի ծանր ժամանակագրությունը։ Առաջարկում ենք 2 օրվա իրադարձությունների պաշտոնական ժամանակագրությունը – սա այն փաստերի մի մասն է, թե ինչպես էր գործում ռուսաստանը 10 տարի առաջ Վրաստանի տարածաշրջաններում։
Օգոստոսի 7
Գիշերվա և վաղ առավոտվա ընթացքում Խեթագուրովո, Դմենիսի և Ուբիաթի գյուղերից ինտենսիվ կրակոցներ էին գալիս։ Անջատողականները շարունակում էին վրացական իրավապահների և խաղաղապահների ռմբակոծումը ականազերծերով և հրետանով։ Կենտրոնական կառավարությունը դիրքերը պաշտպանելու նպատակով պատասխանում էր սահմանափակ կրակոցներով։
Ռուսաստանի լրատվական գործակալությունների համար տրված առավոտյան հարցազրույցում «Հարավային Օսեթիայի» դե ֆակտո նախագահ Էդուարդ Կոկոիթը հայտարարել է, որ այն դեպքում, եթե Վրաստանի կառավարությունը չհանի իր զինված ուժերին նա կսկսի մաքրել տարածքները։
Գորիի ռազմական հիվանդանոցում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ նախագահ Սաակաշվիլին, ով վիրավորված զինվորներին այցելության էր եկել, ասեց, որ չնայած վրացակ գյուղերի վրա հարձակմանը, Թբիլիսին ցուցաբերում էր առավելագույն զսպվածություն։
Թեմուր Յակոբաշվիլին օգոստոսի 7-ին այցելեց հակամարտության գոտի `հանդիպելու անջատողական իշխանության ներկայացուցիչների հետ: Պետնախարարը հանդիպեց համատեղ խաղաղապահ ուժերի հրամանատար Մարատ Կուլախմետովի հետ, սակայն դե ֆակտո ռեժիմը հրաժարվեց բանակցել: Անջատողական հանրապետության Անվտանգության խորհրդի նախագահ Անատոլի Բարանքևիչը սպառնաց, որ Հյուսիսային Օսեթիայի կազակները Հարավային Օսեթիա կժամանեն `վրացական բանակի դեմ պայքարելու համար: