Փաստաթղթում արտահերթ ընտրությունների մասին խոսք չի եղել, որը ընդդիմությանը գցեց շոկի մեջ. Մամուկա Մդինարաձե
«Վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, Քրիստիան Դանիելսոնի ներկայացրած փաստաթղթում արտահերթ ընտրությունների հարցը չի հիշատակվել:
Նրա խոսքով, ընդդիմությունը իր կողմից որպես վերջնագիր բարձրացրած ոչ մի հարցի վերաբերյալ չի գնացել փոխզիջման:
«Ավելի քան 20 կետեր բաժանվել են ենթակետերի, քննարկվել է առավելագույնը երեք-չորս կետ, սակայն դրան գործը չի հասել, քանի որ ընդդիմության կողմից բարձրացված հիմնական հարցերի վերաբերյալ ոչ մի քայլ չի արվել, ոչ թե փոխզիջումնային, այլ ընդհանրապես չի քննարկվել: «Վրացական երազանքը» պատրաստ էր և պատրաստ է ստորագրել այն կետերը, որոնք փոքր փոփոխություններով էին: Խոսքը գնում է մանրամասների մասին, որոնք Եվրամիության ոչ մի այլ երկրում չկա, ինչպիսիք են դատախազի և ԿԸՀ-ի նախագահի ընտրությունները: Ոչ մի լուրջ փոխզիջում, ոչ մի քայլ չի արվել, և այդպես մնացել է մինչև վերջին վայրկյանը: Չնայած մեր կառուցողական վերաբերմունքին, բանակցությունները չէին կարող կայանալ: Փաստաթղթում նշված չէին արտահերթ ընտրությունները, ինչը Եվրամիության բնական դիրքորոշումն էր, և դա ցնցեց ընդդիմությանը», – հայտարարել է Մդինարաձեն:
Ըստ Մդինարաձեի, «Վրացական երազանքը» համաձայնվել է իրականացնել փաստաթղթում նախանշված բարեփոխումները, բացառությամբ դատավորների, դատախազի և ԿԸՀ-ի նախագահի երկու երրորդի քվեով ընտրության:
«Ինչ վերաբերում է բարեփոխումներին, մենք պատրաստվում ենք հաշվի առնել այն ամենը, որը նշված է Քրիստիան Դանիելսոնի կողմից ներկայացրած փաստաթղթում, քանի որ ոչ մի բարեփոխում անընդունելի չէ իշխող թիմի համար: Քննարկվել են մի քանի հարցեր: Օրինակ, որտեղ գրված էր երկու երրորդով, բոլորս գիտենք, որ դա սահմանադրական մեծամասնություն է: Եվրամիությունում չկա երկիր, որտեղ դատախազին, դատավորին և ԿԸՀ-ի նախագահին ընտրում են ձայների երկու երրորդով: Իմ ենթադրությունն է, որ հանդիպումներից մեկում ընդդիմության ինչ-որ ներկայացուցիչ բարձրացրել է այս հարցը:
Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ապագայում կեղծել ընտրությունները, ապա դրա հավանականությունը նախատեսվող ընտրական բարեփոխմամբ զրո է, բայց սաբոտաժի վտանգը նույնպես պետք է հասցվի զրոյի: Խարդախության ռիսկը զրոյին հասցնելու հաշվին, մենք սաբոտաժի ռիսկը հասցնում ենք 100 տոկոսի: Դրանք քննարկման ենթակա էին, բայց նրանց վերջնագրերի պատճառով գործը դրան չհասավ», – հայտարարել է Մդինարաձեն: