Փաստաբանները Սաակաշվիլու Ուկրաինայից արտաքսումը բողոքարկելու են դատարանում
Փաստաբանները Սաակաշվիլու Ուկրաինայից արտաքսումը բողոքարկելու են դատարանում

Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանները Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության և Ուկրաինայի ՆԳՆ-ի դեմ Կիևի շրջանային վարչական դատարան բողոք կմտցնի՝ նրան երկրից արտաքսելու կապակցությամբ,- այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հայտնել է Օդեսայի նահանգի նախկին նահանգապետի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:

Չեռնոլուցկիի խոսքով, պաշտպանության կողմը դատարանին խնդրում է, Ուկրաինայի պետական մարմիների փետրվարի 12-ի գործողությունները ճանաչել անօրեն:

Դրա հետ մեկտեղ, Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանները նահանգային դատարանից կպահանջեն, չեղարկել Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության որոշումը, որի հիման վրա Միխեիլ Սաակաշվիլուն արտաքսել են Ուկրաինայից: