Փաստաբանի խոսքով՝ կնոջ սպանության գործով ձերբակալվածն առողջական խնդիրներ ունի և չի կարող հիշել տեղի ունեցած փաստը
Գուրամիշվիլիի պողոտայում սպանության գործով կալանավորվածի փաստաբան Սուլխան Կոմախիձեի խոսքով՝ ինքն արդեն զրուցել է իր պաշտպանյալի հետ և նա չի կարողանում հիշել կատարվածը։
Փաստաբանն ասում է, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ է նշանակել փորձաքննություն։ Նաև կալանավորված անձը և նրա փաստաբանը կարող են համաձայնել մեղադրող կողմի պահանջին, եթե մեղադրող կողմը դատարանում միջնորդի, որ որպես խափանման միջոց կիրառվի բանտարկությունը:
«Նա ցնցված է կատարվածից, չի կարողանում վերականգնել պատկերը, հավանաբար առողջական խնդիր ունի։ Որ իրեն ասել են, թե ինչի համար են ձերբակալել, նա ապշած է, առողջական լուրջ խնդիր ունի։ Առողջական վիճակը ստուգելու համար խնդրում ենք նշանակել փորձաքննություն և ստուգել տվյալ անձի հոգեբանական, հոգեբուժական վիճակը։ Նրա առողջական վիճակը պետք է ստուգվի, մեղադրող կողմը դրա պարտավորությունն ունի և կկատարի այդ պարտավորությունը։ Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա մեղադրանքը պահանջում է կալանավորում, և մենք, ամենայն հավանականությամբ, կհամաձայնվենք՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և վերաբերմունքը այս գործի նկատմամբ»,- ասել է փաստաբան Սուլխան Կոմախիձեն։
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի հասարակական տրանսպորտում սպանություն է տեղի ունեցել։