Փաստաբանի խոսքով՝ Բերմուդի վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է «Credit Suisse»-ին 607 մլն վճարել հօգուտ Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի և հարակից կազմակերպությունների
Փաստաբանի խոսքով՝ Բերմուդի վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է «Credit Suisse»-ին 607 մլն վճարել հօգուտ Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի և հարակից կազմակերպությունների

Փաստաբան Լաշա Կալանդաձեն նշում է, որ Բերմուդի վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է «Credit Suisse»-ին 607 մլն դոլար վճարել հօգուտ Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի անդամների և նրանց հետ առնչվող կազմակերպությունների։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է Լաշա Կալանդաձեն։

«Մի քանի րոպե առաջ Բերմուդի վերաքննիչ դատարանը հրապարակեց իր որոշումը։ Նշված որոշմամբ «Credit Suisse Life (Bermuda) Limited»-ի բողոքը մերժվել է։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ, համաձայն որի՝ «Credit Suisse Life (Bermuda) Limited»-ին պարտավորեցրել են 607 մլն ԱՄՆ դոլար վճարել հօգուտ Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի անդամների և նրանց հարակից կազմակերպությունների»,- գրում է Լաշա Կալանդաձեն։