Փաստաբանի տեղեկացմամաբ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսում
Փաստաբանի տեղեկացմամաբ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսում

«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսում»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն։

Այսօր Շալվա Խաչապուրիձեն Վիվամեդ կլինիկայում այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին։

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում, երբ Սաակաշվիլիին ոչ բերեցին, ոչ էլ ընդգրկեցին. նման բան Ստալինը չի արել։ Ի նշան բողոքի՝ Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել»,- նշել է փաստաբանը։

Փաստաբանն ընթերցեց նախկին նախագահի նամակը.

«Այսօր ինձ զրկեցին դատավարությանը մասնակցելու ամենատարրական իրավունքից։ Սա վրացական և միջազգային բոլոր նորմերի խախտում է, ուստի՝ ես ստիպված եմ դիմել բողոքի ծայրահեղ ձևի՝ հացադուլի։ Տեղյակ եմ բոլոր ռիսկերի մասին՝ հաշվի առնելով իմ ներկայիս առողջական վիճակը, բայց ես սովամահ կմնամ այնքան ժամանակ, մինչև ստանամ հիմնավոր երաշխիքներ, որ գոնե տեսահղումով կընդգրկվեմ իմ դատավարությանը: Ամեն ծաղրի ու նվաստացման սահման կա»,- ասված է Սաակաշվիլիի նամակում։