Փաստաբանի փոխանցմամբ Մուստաֆա Էմրե Չաբուքին ներառել են պաշտպանության հատուկ ծրագրում
Փաստաբանի փոխանցմամբ Մուստաֆա Էմրե Չաբուքին ներառել են պաշտպանության հատուկ ծրագրում

Դեմիրելի քոլեջի որակի կառավարման մենեջեր Մուստաֆա Էմրե Չաբուքին ներառել են պաշտպանության հատուկ ծրագրում,- այս լրատվությունը հաստատել է Չաբուքի փաստաբան, Սոսո Բարաթաշվիլին:

Ինչ վերաբերում է դատախազության դիրքորոշմանը, ապա ինչպես առաջին ալիքին հայտնել են գերատեսչությունից, ելնելով այն բանից, որ այս հարցը իրենից ներկայացնում է պետական գաղտնիք, մեկնաբանություն չեն անի:

Դեմիրելի քոլեջի որակի կառավարման մենեջեր, Մուստաֆա Էմրե Չաբուքի փաստաբանները, Չաբուքին պաշտպանության հատուկ ծրագրին ընդգրկելու պահանջով դատախազությանը դիմել են փետրվարի 23-ին:

Որպես պատճառ փաստաբանները բերել են որոշ վտանգներ:

Դեմիրելի անվան քոլեջի որակի կառավարման մենեջերին ձերբակալել էին 2017 թ. մայիսի 24-ին Թուրքիայի պահանջով: Նա մեղադրվել է ահաբեկչական խմբավորմանը սատարելու մեջ, որը Թուրքիայի իշխանությունների կարծիքով, կապ ունի Ֆեթհուլա Գյուլենի հետ: Գյուլենին Թուրքիայում մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ: