Փաստաբան Ինգա Արախամիան այսօր ներկայանալու է ոստիկանություն՝ հարցաքննության
Փաստաբան Ինգա Արախամիան այսօր ներկայանալու է ոստիկանություն՝ հարցաքննության

Փաստաբան Ինգա Արախամիան այսօր կանչված է ոստիկանություն՝ հարցաքննության: Այս մասին նա հայտնել է Առաջին ալիքին:

Արախամիայի տեղեկությամբ, նրա տան վրա երեկ ատրճանակից կրակել են մի քանի անգամ: Իրավապաշտպանի խոսքով, միջադեպի ժամանակ նա տանը գտնվում էր իր երեխայի հետ միասին: Դեպքի հետտևանքով ոչ ոք չի տուժել:

Ինգա Արախամիան տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածն ընթանում է ՔՕ-ի 236-րդ հոդվածով, որը նկատի ունի ատրճանակի անօրեն գնում, պահում, կրում և տեղափոխում: