Փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլիի հայտարարությամբ, բողոքարկիչ դատարանում, Նիկա Մելիայի գործը վարույթ ընդունելու 72 ժամյա ժամկետը լրանում է վաշը
Փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլիի հայտարարությամբ, բողոքարկիչ դատարանում, Նիկա Մելիայի գործը վարույթ ընդունելու 72 ժամյա ժամկետը լրանում է վաշը: Ինչպես հայտարարում է Սաձագլիշվիլին, ինքը չի ակնկալում, որ բողոքարկիչ դատարանը օբյեկտիվ որոշում կկայացնի:
Ըստ նրա, եթե երկրորդ ատյանի դատարանը չընդունի Նիկա Մելիայի գործը, այն չի բողոքարկվի գերագույն դատարանում, սակայն, նոր հանգամանքների հայտնաբերման դեպքում, ինչպես մեղադրող, այնպես էլ պաշտպանող կողմը կարող է պահանջել չեղարկել խափանման միջոցը:
«Պարզ է, որ երբ մենք բողոք ենք ներկայացրել բողոքարկիչ դատարան, ապա չենք ակընկալել, որ կկայացվի անաչառ և օբյեկտիվ որոշում: Մենք գիտենք, որ Նիկա Մելիայի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են «Վրացական երազանքի» կողմից: Իրականացրած հատուկ գործողությունից հետո, իշխանությունների կողմից ողջամիտ քայլերի ակընկալիքներ չունեմ: Հետևաբար, եթե բողոքարկիչ դատարանը չբավարարի մեր հայցը, մնում ենք այն իրավիճակում, որ Նիկա Մելիան մնում է քաղբանտարկյալ, որը լուրջ հիմնախնդիր է երկրի համար: Եթե երկրորդ ատյանի դատարանը չընդունի Նիկա Մելիայի գործը, այն չի բողոքարկվի գերագույն դատարանում, սակայն, նոր հանգամանքների հայտնաբերման դեպքում, ինչպես մեղադրող, այնպես էլ պաշտպանող կողմը կարող է պահանջել չեղարկել խափանման միջոցը»,- հայտարարել է Դիմիտրի Սաձագլիշվիլին: