Փաստաբան. Ցոտնե Գամսախուրդիայի գործով ձերբակալված նրա մանկության ընկերը համաձայն չէ իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ
Ցոտնե Գամսախուրդիայի գործով ձերբակալված նրա մանկության ընկեր Պետրե Ղուփարաձեն համաձայն չէ իր դեմ առաջադրված մեղադրանքի՝ հանցանքը չհաղորդելու հետ,- այս մասին հայտարարել է նրա փատաբան Վաժա Արոբելիձեն՝ ոստիկանության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո, որտեղ հանդիպել է Պետրե Ղուփարաձեի հետ:
Փաստաբանի խոսքով, Պետրե Ղուփարաձեն ճանաչում է միայն մեկ ձերբակալվածին, որը նույնպես ձերբակալված է հանցանքը չհաղորդելու մեղադրանքով և Ցոտնե Գամսախուրդիայի հարևանն է:
Ցոտնե Գամսախուրդիային վիրավորելու փաստով ոստիկանությունը ձերբակալել է 5 անձի:
Ձերբակալվածներին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվելու այսօր:
Ցոտնե Գամսախուրդիային վիրավորել էի դեկտեմբերի 19-ին: