Փաստաբան Բեքա Բասիլաիան ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է և նա ընկել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլաիան ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստաբանների հետ հանդիպելուց հետո ընկել է։
Ինչպես նշել է Բեքա Բասիլաիան, ընկնելուց հետո Միխեիլ Սաակաշվիլիին պատգարակի վրա են պառկեցրել ու տարել։
«Ուզում եմ բոլորն իմանան, որ մի քանի րոպե առաջ, երբ հանդիպում էինք Միշայի հետ, երբ Միշան դուրս էր գալիս սենյակից, նա վայր ընկավ, և հետո պատգարակի կարիք եղավ, տեղափոխեցինք պատգարակին և հիմա չգիտեմ, թե ինչ վիճակում է: Նիկա Գվարամիան դեռ բանտում է։ Սպասում ենք Քրեակատարողական ծառայության հայտարարությանը: Միշան փաստաբանների հետ հանդիպումից դուրս էր գալիս, պետք է բարձրանար վերեւ ու սենյակից դուրս գալուն պես վայր ընկավ։ Հետո մի քանի րոպե անց պատգարակն իջեցրին, Միշայի ընկնելուց հետո ես նրանից ոչ մի բառ չլսեցի։ Պատգարակին տեղափոխեցի»,- ասել է Բասիլաիան։