Փարվանա լեռնանցքում սահմանափակված է որոշ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Փարվանա լեռնանցքում սահմանափակված է որոշ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժը:
«Բքի և փոթորիկի պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդայի 94-110-ում ճանապարհահատվածում(Փարվանա լեռնանցք) արգելված է կցորդով և կիսակցորդով և M3 կարգի 22-ից ավելի նստատեղերով (բացի վարորդի նստատեղից) ավտոմոբիլային տրանսպորտով երթևեկությունը, իսկ մյուս տիպի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։
Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։