Փարիզում վաղը նախատեսված բողոքի ցույցի երթուղու հետ կապված՝ դատարանը կասեցրել է ոստիկանության պրեֆեկտուրայի որոշումը, որով արգելվում էր երթը Բաստիլի և Ազգի հրապարակների միջև

22:24, 30.10.2026
Փարիզում վաղը նախատեսված բողոքի ցույցի երթուղու հետ կապված՝ դատարանը կասեցրել է ոստիկանության պրեֆեկտուրայի որոշումը: Ֆրանսիայի մայրաքաղաքի վարչական դատարանը կասեցրել է որոշումը, որով ոստիկանության պրեֆեկտուրան ցուցարարներին արգելում էր երթ անցկացնել Բաստիլի հրապարակից մինչև Ազգի (Նասիոն) հրապարակ: Ավելի վաղ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան մերժել էր արհմիությունների և «Դեղին ժիլետներ» շարժման առաջարկած երթուղիները և ակցիայի մասնակիցներին առաջարկել այլընտրանքային ճանապարհ՝ Բանյոլեի դարպասից մինչև Շարանտոնի դարպաս: Այս որոշումը հանգեցրել էր արհմիությունների դժգոհությանը: Solidaires կազմակերպության ներկայացուցիչների հայտարարությամբ՝ ոստիկանության առաջարկած երթուղին խնդիրներ էր ստեղծում ցուցարարների անվտանգ հավաքի և տեղաշարժման համար: Դատարանի որոշմամբ՝ Բաստիլի և Ազգի հրապարակների միջև երթի արգելքն այս փուլում կասեցված է:

Նմանատիպ