Փարիզում ուսուցիչները անց են կացրել բողոքի երթ: Նրանք բողոքում են Ֆրանսիայի պետական և մասնավոր դպրոցներում աշխատատեղերի նվազեցման դեմ:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, սա առաջին դեպքն է 2011 թվականից, երբ կրթության ոլորտի բոլոր արհմիությունները սկսնակ, միջին և բարձրագույն դպրոցների աշխատակիցներին կոչ են արել բողոքել նոր բարեփոխման դեմ:
Բյուջետային փոփոխությունների քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանը ծրագրում է ընթացիկ շաբաթ: Նշված բարեփոխման համաձայն, 2019 թվականին Ֆրանսիայի դպրոցներում ծրագրված է 3600 աշխատատեղի նվազեցում:
Հեղինակ -
Edgar Barsegyan