Փարիզում տեղի է ունենալու «Դիմիտրի Ամիլախվարի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության» հանդիպումը
Փարիզում տեղի է ունենալու «Դիմիտրի Ամիլախվարի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության» հանդիպումը

Դեկտեմբերի 2-ին Փարիզում տեղի է ունենալու «Դիմիտրի Ամիլախվարի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության» հանդիպումը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, հանդիպումը բացվելու է լիագումար նիստով, որը վարելու են Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին և իր ֆրանսիացի գործընկեր ՝ Ժան-Իվ Լե Դրիանը:

Միջոցառման շրջանակներում վրացի և ֆրանսիացի նախարարները ողջույնի խոսքով դիմելու են մասնակիցներին:

«Դիմիտրի Ամիլախվարի անվան վրաց-ֆրանսիական երկխոսությունը» նպատակ ունի զարգացնել և խորացնել երկրների միջև համագործակցությունը՝ քաղաքական, խորհրդարանական, պաշտպանության, անվտանգության, տնտեսական և առևտրի, ինչպես նաև մշակութային և կրթության ոլորտներում: Միջոցառման շրջանակներում կանցկացվի աշխատանքային խմբի հանդիպում՝ քաղաքական, պաշտպանական, ներքին անվտանգության, կրթության և մշակույթի հարցերով: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ»,- ասված է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Երկխոսության հիմնադրման մասին հռչակագիրը ստորագրվել է 2019 թվականի փետրվարի 19-ին, Վրաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից:

Վրաց-ֆրանսիական երկխոսությունը կրում է 1942 թվականին Էլ-Ալամեյնիում մահացած ֆրանսիական արտաքին լեգիոնի վրաց սպայի՝ Դմիտրի Ամիլախվարի անունը:

Երկխոսությունը անց է կացվում տարին մեկ անգամ, հերթով Թբիլիսիում և Փարիզում: