Փարիզում փակվել է մետրոյի 24 կայարան

14:33, 24.10.2026

Փարիզի մետրոյի 24 կայարան փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Ֆրանսիական BFMTV լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մետրոյի կայարանները փակ են տեղական ժամանակով ժամը 09:00-ից։

Փարիզի ոստիկանության գլխավոր շտաբի խոսնակի խոսքով՝ մայրաքաղաքի փողոցներից արդեն հեռացվել են «վտանգավոր առարկաները»։ Ինչպես նշել է Հելեն Դենեշերը, առարկաների թվում եղել են ոստիկանության դեմ օգտագործվող հրավառություն։

«Ստուգումներ են իրականացվում Իլ դը Ֆրանս շրջանի բոլոր ճանապարհներին։ Ոստիկանական ուժերի դեմ օգտագործվող վտանգավոր առարկաները, այդ թվում՝ հրավառությունը, արդեն հեռացվել են», – ասել է Փարիզի ոստիկանության գլխավոր շտաբի խոսնակը։

Ձեր տեղեկության համար, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ֆրանսիայի խոշոր քաղաքներում նախատեսվում են լայնածավալ հանրահավաքներ։ Բողոքի ակցիային մասնակցող ուսանողների և «դեղին բաճկոնավոր» շարժման անդամների հիմնական պահանջներից են բնակարանների և վառելիքի բարձր գների նվազեցումը, ինչպես նաև կրթական հաստատություններում առկա իրավիճակի բարելավումը։

Նմանատիպ