2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները, ներկայացրել են Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական պատկերանշանը:
Պատկերանշանը կատարված է արծաթագույն և ոսկեգույն գույներով և կազմված է երեք խորհրդանիշից ՝ օլիմպիական կրակից, մեդալից և Մարիաննայի դեմքից, որը Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշներից մեկն է: Այն արտացոլում է Ֆրանսիայի ազգային նշանաբանը `ազատություն, հավասարություն, եղբայրություն:
Պետք է նշել, որ օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերը կունենան ընդհանուր զինանշան: