Փարիզում իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ
Փարիզում իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին Փարիզի Հանրապետության հրապարակում և տոնում էին էքզիթ փոլի արդյունքները։
Ինչպես գրում է գործակալությունը, հանրահավաքի մասնակիցների մեծ մասը եղել է խաղաղ, թեև եղել են նաև վանդալիզմի դեպքեր, ինչի պատճառով էլ ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Նախնական էքզիթ-փոլերի համաձայն՝ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցնում է Ձախերի դաշինքը, երկրորդը՝ Մակրոնի կուսակցությունը, երրորդը՝ Լը Պենի քաղաքական միավորումը։