Փարիզում և Լիոնում կրկին պարետային ժամ է սահմանվել

19:20, 21.10.2026

Ֆրանսիայի մայրաքաղաքում և Լիոն քաղաքում կրկին կսահմանվի պարետային ժամ։ Որոշումը կայացվել է երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։

Փարիզի ոստիկանության տվյալներով՝ պարետային ժամը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 21-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 22-ի ժամը 06:00-ը։

Սահմանափակումները կգործեն Փարիզի Հանրապետության հրապարակի և Ալեների շրջակա տարածքներում։ Պարետային ժամի ընթացքում արգելվելու է մուտք գործել այդ տարածքներ և՛ մեծահասակների, և՛ անչափահասների մուտքը։

Բացի այդ, Ռոն դեպարտամենտի պրեֆեկտ Էտիեն Գիյոմը որոշել է երկարաձգել պարետային ժամը և արգելել հավաքույթները Լիոնում։

Լիոնում սահմանափակումները ուժի մեջ կմտնեն նաև ժամը 23:00-ից մինչև ժամը 06:00-ը։ Նախորդ օրերին պարետային ժամը սկսվել է երկու ժամ շուտ՝ ժամը 21:00-ին։

Նմանատիպ