Փարիզի «Ritz» հյուրանոցից գողացած թանկարժեք զարդերով պայուսակը կողոպտիչները կորցրել են հյուրանոցի դիմաց
Փարիզի «Ritz» հյուրանոցից գողացած թանկարժեք զարդերով պայուսակը կողոպտիչները կորցրել են հյուրանոցի դիմաց

Ոստիկանությունը վերադարձրել է Փարիզի Ritz հյուրանոցին կից ոսկերչական խանութից գողացված թանկարժեք բոլոր զարդերը։

4,5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ զարդերը եղել են պայուսակի մեջ, որը փախուստի ժամանակ կորցրել է կողոպտիչներից մեկը։ Նրանցից երեքը ձերբակալվել են հենց տեղում, երկուսը փախել են՝ մեկը մեքենայով, մյուսը՝ մոտոռոլլերով։ Պայուսակը ձեռքից բաց է թողել մոտոռոլլերով փախչող կողոպտիչը։

Հիշեցնենք, որ հարձակվողները զինված էին եղել կացիններով և ատրճանակներով։ Նրանք ջարդել էին ոսկերչական զարդերի ցուցափեղկի ապակին և հանել զարդերը։