Փարիզի Օլիմպիական խաղերում հանդես գալուց հետո սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն վերադարձել է հայրենիք
Փարիզում 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հանդես գալուց հետո սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն վերադարձել է հայրենիք։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում երկրպագուներն ու ընտանիքի անդամները նրան դիմավորել են ծափահարություններով։
Սանդրո Բազաձեն ԶԼՄ-ների հետ ամփոփել է մրցակցությունը և խոսել մրցավարի անարդար մոտեցումների մասին։
Հիշեցնենք, որ վրացի Սանդրո Բազաձեն 1/8 եզրափակչում մրցավարների կասկածելի որոշմամբ 14:15 հաշվով պարտվել էր եգիպտացի Մոհամեդ Ամերին ու դուրս մնաց Օլիմպիական խաղերից։
Սրա կապակցությամբ Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիան բողոք-նամակ է ուղարկել միջազգային կազմակերպությանը։ Ֆեդերացիայի տվյալներով՝ Սանդրո Բազաձեն իբր մրցավարների կողմից հետապնդվել է։