Փարիզի Օլիմպիական խաղերը հաճախելիության ռեկորդ են սահմանել #1TVSPORT
Փարիզի օլիմպիական կազմկոմիտեի կոմերցիոն գործառնությունների տնօրեն Դամիեն Ռաջոն հայտարարել է, որ 2024 թվականի ամառային խաղերը կլինեն Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաշատ հաճախվողը։ Մինչ այժմ վաճառվել է ավելի քան 9,5 միլիոն տոմս։
«Սա Օլիմպիական խաղերի ռեկորդ է ներկաների քանակով, քանի որ նախորդ ռեկորդը վաճառված տոմսերի քանակով պատկանում էր Ատլանտային՝ 8,3 միլիոն։
Այժմ մենք գտնվում ենք նաև Պարալիմպիկ խաղերի տոմսերի վաճառքի գագաթնակետին: Օրական վաճառվում է 20 000 տոմս եւ այս թիվն ավելանում է»,- Ռախոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։