Փարիզի մետրոյում ոստիկանները կրակել և վիրավորել են հիջաբ կրող կնոջը, երբ ուղևորները իրավապահներին հայտնել են, որ նա սպառնում է իրենց
Փարիզի մետրոյում ոստիկանները կրակել և ծանր վիրավորել են հիջաբ կրող կնոջը: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուղեւորները իրավապահներին հայտնել են, որ կինն իրենց սպառնում է։
«Սեփական անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով ոստիկաններն օգտագործել են զենք»,- «Reuters»-ին հայտնել են ոստիկանությունից։
Իրավապահների խոսքով՝ կինը չի արձագանքել նրանց նախազգուշացումներին։
Ինչպես գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հենվելով ականատեսների վրա, կինը գոռացել է «Ալլահ աքբար» և սպառնացել պայթեցնել իրեն։