Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ զբոսաշրջիկների վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը՝ վիրավորվել են
Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ զբոսաշրջիկների վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը՝ վիրավորվել են

Փարիզի կենտրոնում՝ Էյֆելյան աշտարակի մոտ, զինված անձը հարձակվել է զբոսաշրջիկների վրա՝ սպանելով մեկին, վիրավորելով ևս երկուսին։

Reuters-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19։00-ի սահմաններում։ Ոստիկանության տվյալներով՝ մահացածը Գերմանիայի քաղաքացի է։

Լրատվամիջոցները հայտնում են, որ կասկածյալը դատապարտվել է 2016 թվականին հարձակում ծրագրելու համար։ Ինչպես նա հայտնել է ոստիկանությանը, իրեն «անհանգստացրել են Պաղեստինում այդքան մահմեդականների մահը և վրդովվել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններից»։

«Հարձակվողի մասին գիտենք, որ նա ֆրանսիացի է, ծնվել է Ֆրանսիայում 1997 թվականին։ Միջադեպի ժամանակ միացված են եղել ոստիկանության տեսախցիկները, և ամեն ինչ արձանագրվել է։ Նա զայրացած էր այն ամենի համար, ինչ կատարվում է Գազայում և ասաց, որ Ֆրանսիան մեղսակից է այն ամենին, ինչ անում է Իսրայելը»,- ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը։