Փարիզի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդ է տուժել
Փարիզի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդ է տուժել

Փարիզի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդ է տուժե: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորներից մեկի առողջական վիճակը հատկապես ծանր է։

Դեպքը տեղի է ունեցել Մոնմարտրի շրջանում՝ բազմահարկ շենքի վերջին հարկում։ Պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է տան ճակատը։

Դեպքի վայրում մոբիլիզացվել է մոտ 20 հրշեջ մեքենա։

Ըստ տեղեկությունների՝ պայթյունի պատճառը կարող էր լինել աերոզոլային գեներատորի անսարքությունը։ Փարիզի դատախազությունն արդեն սկսել է գործի հետաքննությունը։