Փարիզի աստվածամոր տաճարի փայտե տանիքը ամբողջովին այրվել է: Այս մասին հայտարարել են Փարիզի աստվածամոր մամուլի ծառայությունում: Նրանց խոսքով, հավանաբար չի հաջողվի փրկել տանիքը:
Հիշեցնենք, որ Փարիզի աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ: Դեռ.ս անհայտ է թե ինչ բախտի են արժանացել տաճարի ներսում գտնվող մշակույթի եզակի նմուշները:
Փարիզի աստվածամոր տաճարը Փարիզի այցեքարտն է: 14-րդ դարում կառուցված տաճար տարեկան այցելում է մոտ 13 մլն. զբոսաշրջիկ: