Փարիզ-Թբիլիսի հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել Վրաստանի 176 քաղաքացի
Վրաստանի իշխանությունը շարունակում է արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների հայրենիք աստիճանաբար վերադարձը: Թբիլիսիի միջազգային օդանավակայան հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել 176 քաղաքացի: Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամլո ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, ուղևորները օդանավակայանում անցել են բժշկական ստուգում, որից հետո նրանց հատուկ ավտոբուսներով տեղափոխել են կարանտինային տարածքներ, որտեղ նրանք կանցնեն 14-օրյա պարտադիր կարանտին և կլինեն շուրջօրյա բժշկական հսկողության տակ:
«Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում, կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը Վրաստանի մասշտաբով ստեղծել է 104 կարանտինային տարածք և այս պահի դրությամբ կարանտինում է 5717 մարդ»,- նշված է էկոնոմիկայի նախարարության տեղեկության մեջ: