7 նոր ուղղություն՝ Քութաիսիի օդանավակայանից. Փարիզ, Պրահա, Աթենք, Բարսելոնա, Հռոմ, Բուխարեստ և Վիեննա
Wizz Air ավիաընկերությունը մայիսի 17-ից սկսում է կանոնավոր չվերթներ Քութաիսիից Փարիզի, Պրահայի, Աթենքի, Բարսելոնայի և Հռոմի ուղղությամբ և Բուխարեստից և Վիեննայից՝ Քութաիսիի ուղղությամբ:
Նշված նորությունը նշելու համար, մայիսի 17-ին, 15:30-ին Քութիսիի միջազգային օդանավակայանում նախատեսված միջոցառման շրջանակներում Փարիզից Քութաիսիի ուղղությամբ իրականացված առաջին չվերթի ուղևորներին տոնական պայմաններում են դիմավորելու Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Wizz Air-ի մարքեթինգի ղեկավար Յոհան Էյդհագենը և «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Քեթևան Ալեքսիձեն:
Ընկերության տեղեկությամբ, վերոնշյալ քաղաքներ հնարավոր է մեկնել 49,99 լարիով/29,99 եվրոյով:
Դրա հետ մեկտեղ, ընկերությունը մայիսի 17-ին Քութաիսիի բազայում ավելացնելու է A320 տիպի երկրորդ ժամանակակից օդանավը: Նշված նորությունը ներկայացնում է 101 միլիոն դոլարի ներդրում և տալիս է անձնակազմի տեղի բնակիչներով, լրացուցիչ 36 հոգով համալրում:
Wizz Air-ը Քութաիսիի միջազգային օդանավակայանից չվերթներն սկսել է 2012 թվականից: