Փարիզ 2024 | Լաշա Բեքաուրին եզրափակչում հաղթեց ճապոնացի Մուրաոյին և դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն #1TVSPORT
Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաղթող Լաշա Բեքաուրին (90 կգ) Փարիզում պաշտպանեց չեմպիոնի կոչումը և առաջին ոսկե մեդալը բերեց Վրաստանի հավաքականին։
24-ամյա վրացի մարզիկը մրցումների եզրափակիչում երկու միավորով առավելության հասավ ճապոնացի Սանշիրո Մուրաոյի նկատմամբ։ Առաջին վազարը վերցրեցին ճապոնացիները, սակայն Բեքաուրին շուտով հավասարեցրեց հաշիվը (1:1), իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 վայրկյան առաջ Լաշան երկրորդ վազարով հաղթեց Մուրաոյին և նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։
Բեքաուրիի ուղին դեպի եզրափակիչ. Լաշան բաց թողեց առաջին շրջանը և մրցաշարի երկրորդ շրջանում հաղթեց բուլղարացի Իվայլո Իվանովին։ Քառորդ եզրափակիչ խաղում վրացին հաղթեց հարավկորեացի Հանին, իսկ կիսաեզրափակչում զգուշացումներով հաղթանակ տարավ Տրիստան Մոշնիշվիլիի նկատմամբ՝ ելույթ ունենալով Իսպանիայի անունից։