Փարավնի լեռնանցքում մեքենաների երթևեկությունն արգելված է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, բարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբք և սահմանափակ տեսանելիություն) պատճառով բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա մայրուղու 94-110 կմ (Փարավնի լեռնանցք) հատվածում։
Նույն մայրուղու 110-146 կմ հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը, մինչդեռ մյուս տեսակի մեքենաների երթևեկությունն ազատ է։