Փարավնա լեռնանցքում կցորդով և կիսակցորդով տեղաշարժն սահմանափակված է
Փարավնա լեռնանցքում կցորդով և կիսակցորդով տեղաշարժն սահմանափակված է:
Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հանրապետական ճանապարհի կմ 94-110 կմ հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդով և կիսակցորդովտրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժը ազատ է։ «Ավտոճանապարհի 1 -93 (Կոդա-Այազմա) հատվածում ճանապարհային երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։