Փարավանիի լեռնանցքում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը
Փարավանիի լեռնանցքում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ճանապարհին (Փարավանի լեռնանցք) վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթեւեկությունը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Քամու պատճառով նույն հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։