Փարավանիի լեռնանցքում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը
Փարավանիի լեռնանցքում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը

Փարավանիի լեռնանցքում անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը: Տեղեկությունն այս մասին տարածում է շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

Վարչության տեղեկությամբ, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, ձյունակույտ) ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-110կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունը թույլատրելի է 09:00-ից մինչև երեկոյան 20:00-ն: