Փարավանիի լեռնանցքում թեթև մարդատարների համար երթևեկությունն ազատ է, իսկ կցորդիչով տրանսպորտի համար հատուկ ռեժիմ է սահմանվել
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 94-կմ 110 (Փարավանի լեռնանցք) հատվածում թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Սակայն ձյան և բքի վտանգի պատճառով նույն հատվածով ամեն օր՝ ժամը 20:00-ից մինչև 08:00-ն, արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած օրվա դեպքում տեղաշարժն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։