Փարավանիի լեռնանցքում որոշ տիպի ավտոմեքենաների տեղաշարժն արգելված է
Փարավանիի լեռնանցքում որոշ տիպի ավտոմեքենաների տեղաշարժն արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Փարավանիի լեռնանցքում արգելվում է որոշ տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը։

«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 94-կմ 147 (Փարավանիի լեռնանցք-Նինոծմինդա) հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։