Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարավանի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակման պատճառը բարդ օդերևութաբանական պայմաններն են՝ ձնաբուքը և սահմանափակ տեսանելիությունը։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։