Վրաստնի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, Փարավանիի լեռնանցքում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Նրանց փոխանցմամբ, մաքրման աշխատանքների արդյունքում ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարավանիի լեռնանցք) հատվածում ազատ է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը: