Վրաստանի ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, մաքրման աշխատանքների արդյունքում, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարավանիի լեռնանցք) հատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Այս պահի դրությամբ, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհին սահմանափակումներ չկան: