Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 94-կմ 110 հատվածում (Փարավանիի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։
Ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհի մնացած հատվածներում երթեւեկությունն ազատ է։