Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, բարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբուք և սահմանափակ տեսանելիություն) պատճառով, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարավանիի լեռնանցք) հատվածում արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: