Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ուժեղ քամի և ցածր տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարավանիի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։