Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքային նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, բարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբուք և վատ տեսանելիություն) պատճառով, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարավանիի լեռնանցք) հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: