Փարավանի լեռնանցքում փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (ձնաբուք և ցածր տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհը (Փարավանի լեռնանցքը) փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկության համար։
Գերատեսչության տվյալներով՝ ճանապարհի մնացած հատվածում երթեւեկությունն ազատ է։