Փարավանի լեռնանցքում և Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ճանապարհահատվածներում արգելված է բոլոր տեսակի երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (ձյուն, բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհը փակ է կմ94-կմ110 ճանապարհահատվածում: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Միաժամանակ Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ավտոճանապարհի 90 կմ հատվածում (Ղանոբիլի) վնասվել և փլուզվել են արտաքին լույսի փոխանցման սյուները։ Աբասթումանի-Ղանոբիլի այս հատվածի ճանապարհը չի կարող մաքրվել, ինչի պատճառով նշված հատվածներով արգելված է բոլոր տեսակի երթևեկությունը։