Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարավանի լեռնանցք) արգելվել է երթևեկել կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է։
Գերատեսչության տվյալներով՝ ճանապարհի մնացած հատվածում երթեւեկությունն ազատ է։