Փարավանի լեռնանցքում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է
Փարավանի լեռնանցքում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է,- այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության հաղորդմամբ, արգելքի պատճառը օդերևութաբանական բարդ պայմաններն են, ձնաբուքը և ցածր տեսանելիությունը։
«Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի ներպետական նշանակության կմ94-կմ110 (Փարավանի լեռնանցք) բոլոր տեսակի երթևեկությունն արգելված է»,- ասված է հաղորդագրությունում։