Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական նշանակության ճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։