Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, ցրտահարություն, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
«Միևնույն մայրուղու կմ 110-կմ 147 (Փարավանի-Նինոծմինդա) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Իսկ մնացած տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի 1-94 (Կոդա-Այազմա) հատվածում երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։