Փարավանի լեռնանցքում արգելվել է մեքենաների երթևեկությունը
Փարավանի լեռնանցքում արգելվել է մեքենաների երթևեկությունը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բարդ օդերևութաբանական պայմանների (ձյուն, փոթորիկ և սահմանափակ տեսանելիություն) պատճառով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա մայրուղու 94-110 կմ (Փարավնի լեռնանցք) հատվածում։

Նրանց համաձայն՝ նույն մայրուղու 110-146 կմ հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, մինչդեռ մյուս տեսակի մեքենաների երթևեկությունն ազատ է։

Մեքենաների երթևեկությունն ազատ է մայրուղու 1-93 կմ (Կոդա-Այազմա) հատվածում։